Նաև մեկ անհետ կորած ունենք

Նաև մեկ անհետ կորած ունենք

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրատվամիջոցներին հայտնել է նաև մեկ անհետ կորած զինծառայողի մասին։

«Նաև մեկ անհետ կորած ունենք, այս պահին դեռ ինֆորմացիա չկա»,- ասել է նա։