Մոսկվան Երեւանից եւ Բաքվից պատասխանի է սպասում

Մոսկվան Երեւանից եւ Բաքվից պատասխանի է սպասում

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Գորիս-Կապան մայրուղում իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալմանը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Զախարովան ասել է, որ ռուսական կողմն ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տիրող իրավիճակին։

Նա նաեւ ասել է, որ ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք է հնարավորինս շուտ սկսել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց եւ Ռուսաստանը համապատասխան առաջարկներ է ներկայացրել թե Երեւանին, եւ թե Բաքվին եւ սպասում է պատասխանի, համապատասխան կուրս ձեւավորելու համար։