Որոնք են ամենից շուտ ժանգոտվող հինգ մեքենաները

Որոնք են ամենից շուտ ժանգոտվող հինգ մեքենաները

Մասնագետները ներկայացրել են, թե որոնք են ամենից շուտ ժանգոտվող հինգ ավտոմեքենաները։ Ըստ За рулем կայքի մասնագետների, ամենացածր հակակորոզիոն պաշտպանությունն ունի ռուսական ՈՒԱԶ «Պատրիոտ» արտաճանապարհային մեքենան։ Ժանգոտված հատվածներ հայտնաբերվել են նույնիսկ այդ մոդելի ամենանոր ավտոմոբիլներում, որոնք թողարկվել են 2018 թվականին։

Շուտ են ժանգոտվում նաեւ՝ Lada Granta-ն, Renault Logan-ը Sandero-ն։ Այս մեքենաների վրա ժանգը կարող է հայտնվել երկու ձմեռ հետո։ Ոչ թանկարժեք կրոսսովերներից ամենացածր հակակորոզիոն պաշտպանությունն ունի Skoda Yeti-ին, իսկ միջին գնային սեգմենտում՝ ճապոնական Mazda 6-ը։