Ավելի քան 50 երեխա է տուժել մանկապարտեզի վրա հարձակման հետեւանքով

Ավելի քան 50 երեխա է տուժել մանկապարտեզի վրա հարձակման հետեւանքով

Չինաստատնի Յունյան նահանգի Կայուան քաղաքում 51 երեխա է տուժել եւ երեք մեծահասակ՝ մանկապարտեզի վրա իրականացված հարձակման հետեւանքով։ Մի երիտասարդ, կտրելով փշալարե արգելքները, մուտք է գործել մանկապարտեզի տարածք, եւ կաուչուկի սոդայի լուծույթ լցրել երեխաների եւ երեք մեծահասակների վրա։ Այրվածքներ է ստացել 48 մարդ։ Չորս մարդու վիճակը ծանր է, իսկ երկուսինը՝ շատ ավելի լուրջ։ Ոստիկանությունը պարզել է հարձակումն իրականացնողի ինքնությունը։ Վերջինս քսաներեք տարեկան է տեղի բնակիչ։ Նա խոստովանել է, որ մարդատյացությունը իր մոտ ձեւավորվել է այն պատճառով, որ փոքր հասակում պատշաճ ուշադրություն եւ ջերմություն չի ստացել մոր կողմից։