Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ

Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ

Հայերը և հավերը: Մենք նորից անձեր ենք որոնում։ Այն, որ Նիկոլը չի կարող երկրի ղեկավար լինել, քիչ, թե շատ սթափ, համակարգված մտածողություն ունեցող մարդու համար պարզ էր։ Այդ մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա գրում է. «Պարզ էր այն պատճառով, որ ղեկավարելու համար ոչ միայն փորձ, թիմ ղեկավարելու ունակություն, պարզ դաստիարակություն ու մարդկանց հետ շփվելու մշակույթ, նաև առողջության մասին բժշկի թուղթ է պետք, այլև մի քանի խնդիրների մասին բանաձեր։ Այդ խնդիրներն են.

- Արցախի խնդիր,

- երկրի մոդեռնիզացման հայեցակարգ,

- անվտանգության հայեցակարգ,

- հարկային քաղաքականության հայեցակարգ,

- սեփականության լեգիտիմացման մասին ծրագիր,

- քաղաքական համակարգի կառուցման հայեցակարգ։

Առանց այս խնդիրների մասին հրապարակային առաջարկ անելու, քիչ, թե շատ սթափ հասարակությունն ոչ մեկին ոչ կհավատար, ոչ էլ կընտրեր։

Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ, նորից սկսել ենք նոր անձեր՝ լիդերներ որոնել։ Լիդերը ֆունկցիա է, պետք է սկզբից ֆունկցիայի բանաձև որոնել, հետո նոր X- ի փոխարեն մուշտարու աչքով լիդեր փնտրել»։