Իլհամին արժեր ապտակել

Իլհամին արժեր ապտակել

Սեպտեմբերի 16-ին Reuters-ը Մոսկվայից հաղորդել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունը «կայունացել է», և վերջին երկու օրերին հրադադար է հաստատվել»
Իսկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկի խոսք. «Հիվանդը ծանր կայուն վիճակում է: Ոչ բացասական, ոչ էլ դրական դինամիկա չի նկատվում: Այժմ պետք է ապավինել Աստծուն»:

Եթե վերծանվի նշվածը, ապա դա կհնչի այսպես. «Հայաստանին «մահամերձ» վիճակի եմ հասցրել ու կայունացրել այդ վիճակը: Շնորհակալ եմ, որ չեք միջամտել: Երկու քայլ առաջ եմ գնում, մեկ քայլ՝ ետ, զարգացնելով Լենինի գաղափարը («Шаг вперёд, два шага назад»): Ճիշտ է, դեպի Նախիջևան ճանապարհ բացելու գրաֆիկից մի փոքր ետ եմ ընկնում, բայց դրա փոխարեն դուք և համաշխարհային այլ առաջնորդներ «պարզերես» եք դուրս գալիս, քանի որ ամեն անգամ ձեր հորդորով եմ մի երկու օրով հրադադար եմ անում: Համ իմ զորքերն են հանգստանում ու վերադասավորվում, համ էլ հայերին իմ սարքած տեսարաններից սարսափելու հնարավորություն եմ ընձեռում: 

Այս դառը դատողություններից հետո, այնուամենայնիվ, հարց է առաջանում. Մի՞թե Վլադիմիր Վլադիմիրիի համար վարկաբեկիչ չէ, որ իր նախաձեռնությամբ կնքված համաձայնագիրը դարձել է մակուլատուրա: Այնտեղ գրվածից ավելին ստանալով, այժմ էլ ձեռնամուխ են եղել ՀՀ տարածքների բռնազավթմանը: Եթե այստեղ չկան «ստորջրյա խութեր», ապա տեղին կլիներ, որպեսզի Վլադիմիր Վլադիմիրին տղամարդավարի ապտակեր այդ հանցագործին: 

Գագիկ Վարդանյան