Ալի՞ևն է քեզ խաբում, թե՞ դու ես մեզ խաբում․․․

Ալի՞ևն է քեզ խաբում, թե՞ դու ես մեզ խաբում․․․

Ինքը գնում Ալիևի հետ պայմանավորվում, գալիս Ազգային ժողովում ասում է՝ անկեղծ ասած հասկանալի չեն Ալիևի երեկվա հայտարարությունները։ Սա պարզ ասած նշանակում է՝ անկեղծ ասած չեմ հասկանում, ինչու՞ է Ալիևը ինձ խաբում։ Հետաքրքիրն այն է, որ Արարատ Միրզոյանին է կոչ անում, որ միջազգային գործընկերներից իմանա, թե ինչու է Ալիևը իրեն խաբում։ Թե չէ, որ ինքը Ալիևին ասաց, նա էլ կարող է տանի ու բերի, ասի՝ ասում եմ այն, ինչ պայմանավորվել ենք։  Հիմա մենք ո՞նց հասկանանք՝ Ալի՞ևն է քեզ խաբում, թե դու ես մեզ խաբում։ 

Նշենք, որ Ալիևը երեկ հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմաններով»: Բա ի՞նչ էիր ուզում։ Բրյուսելում երևի դիվանագիտական պաճուճանքով զարդարել են նույն ասելիքը, դեղահաբը խմել ու չես իմացել, որ քաղցրապատած դեղ ես խմում։ Կամ էլ իմացել, քեզ չիմանալուն ես տվել։ Հիմա եկել ու ազգային ժողովի խեղջ անճարներիդ ես հարցնում՝ բա Ալիևը  խի՞ է ինձ խաբել։ Բրյուսելում մի բան է ասել, հիմա մի այլ բան է ասում։ Ալիևը պիտի ասի՞,  որ իմանաս՝ ցեղասպանվելու վտանգի տակ ես դրել Արցախը, Հայաստանին էլ մոտեցնում ես Արցախի շեմին։ Ալիևը պիտի Լաչինում ասի՞,  որ իմանաս՝ Լաչինի տարածքից երևում են Հայաստանի գյուղերը, ու դու դա չպիտի մոռանաս։ Շնորհակալ պիտի լինես Ալիևին, որ քո կողմից մրափի տարած  ժողովրդին չի ասում, որ ոչ թե Լաչինից են երևում Հայաստանի բոլոր գյուղերը, այլ հենց Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանական զորքը  նստած, վերահսկում են Հայաստանի մայրուղիները և ամեն րոպե ինչ մտքներով անցնի, կանեն։ Ինչու՞ դա Ալիևը չի ասում։ Իհարկե, խնայում է քեզ կամ էլ պահում է, որ մի ավելի հարմար առիթով ասի։ Իսկ դու Արարատ Միրզոյանին կոչ արա, որ իմանա, թե ինչու՞ է Ալիևը քեզ խաբում։