Նախկին նախագահի նախկին խորհրդականին մեղադրում են լրտեսության մեջ

Նախկին նախագահի նախկին խորհրդականին մեղադրում են լրտեսության մեջ

Թոմ Բարրակը, ով հանդիսանում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը, մեղադրում են ԱՄԷ օգտին իրականացված լրտեսության մեջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Բարակկը մեղադրվում է այն բանում, որ փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ ԱՄԷ օգտին այն ժամանակ, երբ եղել է Էմիրությունների գործակալը՝ 2016-18 թթ։ Բացի Բարակկից, լրտեսության մեջ մեղադրվում են նաեւ ԱՄՆ քաղաքացի Մեթյու Գրայմսն ու ԱՄԷ քաղաքացի Ռաշիդ ալ-Մալիքը։ Բարակկի փաստաբանը հայտարարել է, որ իր վստահորդը հրաժարվում է ընդունել իր մեղքը։