Մահակ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի դեմ

Մահակ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի դեմ

Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում քննադատեց կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքին և կից օրենքների փաթեթին։ Պատգամավորը դրանք բնութագրեց որպես «մահակ»՝ ուղղված ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի դեմ։

Դանիելյանը նշեց, որ նոր գործիքակազմի ներմուծումը կարող է օգտագործվել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ղեկավարներին ճնշելու համար։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չի օգտվում արդեն առկա վերահսկողական մեխանիզմներից, օրինակ՝ այն գործիքակազմից, որը վերջերս տրամադրվել է դատախազությանը՝ համայնքներում վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Պատգամավորը շեշտեց, որ նոր փոփոխությունները կարող են կիրառվել այն պահերին, երբ համայնքի ղեկավարները չեն ենթարկվում կենտրոնական իշխանություններին։ «Այդ ժամանակ անմիջապես հրաման կլինի, և, ինչպես ասում են, եթե հրամանը կա, գործը կճարվի։ Այսինքն՝ խնդիր չի լինի համապատասխան ազդակներով միջամտել համայնքներին»,- եզրափակեց նա։

Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ նոր օրենքները կարող են օգտագործվել ոչ թե հանրային շահը պաշտպանելու, այլ քաղաքական հաշվեհարդարի համար։