Պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և անբացատրելի իրադարձություններ

Պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և անբացատրելի իրադարձություններ

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020թ., սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ.

Մասնավրապես, պետական դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Դավաճանն այդ ժամանակ «դուխով էր», սպառնում էր ալիևին կոնֆիդենցիալ տեղեկության հրապարակմամբ, որը հուսահատորեն կապակայունացնի ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:

Իսկ ինչ ստացանք արդյունքու՞մ, ճիշտ է, անվերապահ և աբողջական կապիտուլյացիա և ՀԱՅԱՍՏԱՆԻ ներքաղաքական վիճակի հուսահատ ապակայունացում:

Հիշում ե՞ք, սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը, որի ընթացքում նա պետք է աներ այնպիսի ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող բացահայտումներ: Սակայն, ի զարմանս մեզ, այդ զրույցի հեռարձակումը հետաձգվեց, ցուցադրեցին միայն մի փոքր հատված:

Հաջորդ օրը առավոտյան 07.15 սկսվեց Արցախը կործանող պատերազմ, իսկ հարցազրույցն այդպես էլ չհեռարձակվեց:

Հիմա հարց. ինչու՞ պետական դավաճանը չհրապարակեց ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը, ի՞նչ տեղեկության մասին է խոսքը և ի՞նչ կապ է ունեցել դավաճանի այս սպառնալիքը պատերազմի սանձազերծման հետ:

Դեռ շատ կեղտեր են դուրս գալու ջրի երես . . .

#դատվելու_են_դավաճանները»։