Շնորհավոր «սուպեր» 700 հազար դոլարանոց «կարգին» Նոր Տարին

Շնորհավոր «սուպեր» 700 հազար դոլարանոց «կարգին» Նոր Տարին

«Կարգին» Հայկոն այսօր ավագանու նիստ է հրավիրել՝ օրակարգում ունենալով 1 հարց՝ Ամանորյա ծախսերի համար բյուջեում փոփոխություններ անելը։

Պատկերացնու՞մ եք, շուրջ 272 մլն դրամ գումար ավելացվում է Ամանորյա նախատեսված ծախսերին՝ ծախսը դարձնելով շուրջ 350 մլն դրամի ու սա անում է այն նույն մարդը ավագանու հետ միասին, որոնք քննադատում էին նախկիններին՝ասենք, 20-30 մլն Ամանորյա ծախսերի համար։

Պատկերացնում եք, շուրջ 700000 դոլար Երևանում Ամանորյա ծախսերի համար, երբ թե՛ Երևանում կան բազում խնդիրներ, թե՛ Հայաստանի մնացած բոլոր համայնքներում։ Անցած տարիներին Երևանում տիրում էր շատ լավ ամանորյա մթնոլորտ՝ 20-30 մլն դրամ ծախսելով, հիմա ուզում եմ հասկանալ ,շուրջ 10-15 անգամ ավել ծախսելով, այդ մթնոլորտը 10-15 անգամ ավելի լա՞վն է լինելու։ Վստահ եմ, որ ոչ։ Հետևությունները թողնում եմ ընթերցողին։

Ինգա Աբրահամյան