Տոկիոյի «սև ցուցակում» ռուսներ, ռուսական ընկերություններ են և ոչ միայն

Տոկիոյի «սև ցուցակում» ռուսներ, ռուսական ընկերություններ են և ոչ միայն

Ճապոնիայի կառավարությունն ընդլայնել է իր հակառուսական պատժամիջոցների ցուցակները՝ ավելացնելով 11 ֆիզիկական անձանց և 42 կազմակերպությունների Ռուսաստանից, ինչպես նաև 11 օտարերկրյա ընկերությունների Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից և ԱՄԷ-ից։ Այս մասին հայտարարել է երկրի նախարարների կաբինետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատժամիջոցներն առնչվել են Չինաստանից յոթ ընկերությունների, այդ թվում՝ Alpha Trading Investments, Guangzhou Ausay Technology և Shenzhen Biguang Trading: ԱՄԷ-ին, Հնդկաստանին, Ղազախստանին և Ուզբեկստանին բաժին է ընկել մեկական ընկերություն՝ համապատասխանաբար Sun Ship Management, Si2 Microsystems, Elem Group և Mvizion LLC:

Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք կիրառվել են մի քանի փուլով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, արդեն ազդում են Ռուսաստանից ավելի քան 1000 մարդու և ավելի քան 150 կազմակերպությունների վրա։