Ա սերիան նույնպես պաշտպանվում է կորոնավիրուսից

Ա սերիան նույնպես պաշտպանվում է կորոնավիրուսից

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը ևս հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Նշենք, որ սա Ա Սերիայի արդեն 4-րդ խաղն է, որը հետաձգվել է հայտնի վիրուսի տարածման վտանգի պատճառով։ Ավելի վաղ հետաձգվել էին նաև «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։ 

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը նույնպես հանդես է գալիս Իտալիայի առաջնությում, սակայն, Մխիթարյանի «Ռոման», այդուհանդերձ, երեկ իր հերթական հանդիպումն անցկացրեց Ա սերիայի շրջանակում։ Ավելին, հայազգի ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում(4-0) կարողացավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

Իտալիայում ֆուտբոլային խաղերի հետաձգումները միայն Ա սերիայով չեն սահմանափակվում։ Ավելի քան 40 սիրողական լիգայի ֆուտբոլային խաղեր ևս հետաձգվել են։ 

Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով Եվրոպայում առաջին տեղում է: Բացի դա, Իտալիան տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ գրանցվել են նաև մահվան ելքով դեպքեր:  Վարակման դեպքերի թիվը երկրում գերազանցում է 150-ը, և վարակվածներից ոչ ոք չի եղել Չինաստանի համաճարակային գոտում:  Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են Միլանում և Թուրինում,  Պադուա քաղաքում 450 մարդ մեկուսացված է: Պաշտոնական տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից մահացել է արդեն 3 մարդ։