Իրանում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը․ տեղեկացրել է Հասան Ռոհանին

Իրանում սկսվել է կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքը․ տեղեկացրել է Հասան Ռոհանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը։ Նա ասել է, որ առաջին փուլը հիմնականում հարվածել է երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին, իսկ երկրորդ փուլը, որը սկսվել է դեռ մայիսի կեսերից, հիմնականում իր ճիրաններում պահում է հարավային հատվածները։ Ռոհանին համոզմումք է հայտնել, որ իրանցի ժողովրդին կհաջողվի հաղթահարել նաեւ երկրորդ փուլը։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 262 հազարը։ Մահացության ընդհանուր թիվը ավելի քան 13 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 225 հազար։