Չեխիան բացում է սահմանները Ավստրիայի եւ Գերմանիայի հետ

Չեխիան բացում է սահմանները Ավստրիայի եւ Գերմանիայի հետ

Չեխական կառավարությունը որոշում է կայացրել բացել սահմանները Ավստրիայի եւ Գերմանիայի հետ։ Այդ մասին հայտնում է Չեխիայի ՆԳ նախարարությունը։ Անցակետերով անցուդարձ կատարող մեքենաները ստուգվելու են ընտրողաբար։

«Ավստրիայի եւ Գերմանիայի հետ բոլոր սահմանային անցակետերը երեքշաբթի օրվանից կլինեն ազատ հատման համար, իսկ վերահսկողությունը կլինի ընտրողաբար։ Սակայն բոլոր սահմանահատողները պետք է իրենց հետ ունենան կորոնավիրուսային թեստ հանձնած լինելու մասին հավաստագիր»,- ասված է չեխական կողմի տարածած հայտարարության մեջ։ Բացվելու են նաեւ օդանավակայանները Շենգենյան գոտում երթեւեկություն իրականացնելու համար։