Երևանի հանդբոլի թիմը հաղթողների հավակնորդներից է

Երևանի հանդբոլի թիմը արդեն երեք տարի է մասնակցում է Համահայկական խաղերին: Այս տարի Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում թիմը երեք խաղ է անցկացրել և երեքում էլ հաղթող է դուրս եկել: 
Թիմի խաղացողներից Սեյրան Մարգարյանն ասում է, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հանդբոլի թիմերը միայն Հայաստանից են, սակայն դա չի խանգարում իրենց պայքարել հաղթանակի համար:
«Համահայկական խաղերը մեծ կարևորություն ունեն ինձ և իմ թիմի համար, քանզի այս խաղերի ընթացքում մենք բացի մեր մարզաձևը ներկայացնող թիմերից, հասցրել ենք շփվել Սփյուռքից եկած մեր հայրենակիցների հետ, արդեն մտերմացել ենք և կարծում եմ, որ այս կապը կպահպանվի նաև խաղերից հետո»,- ասաց Սեյրանը:

2015 թվականին Համահայկական խաղերում հանդբոլ մարզաձևում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Մարսել թիմը, Սեյրանը նշեց, որ հենց Մարսել թիմի խաղացողներից շատերի հետ պահպանել են շփումը, նույնիսկ թիմի խաղացողներից մեկը այս խաղերին Ֆրանսիան ներկայացնող բասկետբոլի թիմի հետ եկել է Հայաստան և հանդիպում է ունեցել նաև իրենց հետ: