Ադրբեջանում աճել են ամուսնալուծությունները

Ադրբեջանում աճել են ամուսնալուծությունները

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում կնքվել է 46 898 ամուսնություն եւ տեղի է ունեցել 12 713 ամուսնալուծություն։ Oxu.Az-ի փոխանցման համաձայն, անցյալ տարվա համեմատությամբ ամուսնությունները ավելացել են 921-ով կամ 2 տոկսով, իսկ ամուսնալուծությունները՝ 1 611-ով կամ 14,5 տոկոսով։ 1000 մարդու հաշվով ամուսնությունների տեսակարար կշիտը 6,3-ն է։ Ամուսնալուծությունների դեպքում՝ 1000 բնակչի հաշվով՝ 1,5-1,7-ը։ Հատկապես շատ են ամուսնալուծությունները մինչեւ 5 տարի ամուսնացածների շրջանում։ Ամուսնալուծվող տղամարդկանց տարիքը 30-34-ն է, կանանցը՝ 25-29-ը։