Աննա Հակոբյանը անակնկալ է մատուցել գյումրեցի աղջնակին ու վիրավորում ստացած տղային. լուսանկարներ

Աննա Հակոբյանը անակնկալ է մատուցել գյումրեցի աղջնակին ու վիրավորում ստացած տղային. լուսանկարներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝ 

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:

Երեխաներին է հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- գրել է Աննա Հակոբյանը»: