Զայրացած ամբոխը թալանել է Ասադի տունը, հոր արձանը՝ տապալել (լուսանկարներ) 

Զայրացած ամբոխը թալանել է Ասադի տունը, հոր արձանը՝ տապալել (լուսանկարներ) 

Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների իրականացրած զինված հեղաշրջումից հետո թալանել են նախկին նախագահ Բաշար Ասադի՝ մայրաքաղաք Դամասկոսում գտնվող շքեղ տունը: Այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel թերթը։

«Լուսանկարներում կարելի է տեսնել կանանց, երեխաների և տղամարդկանց, ովքեր զննում են վեց հարկանի տունը և մեծ այգին։ Նստավայրի մուտքն այրվել է, իսկ սենյակներն ամբողջությամբ դատարկ են, եթե չհաշվենք որոշ կահույք եւ հատակին նետված Ասադի դիմանկարը», - նշվում է պարբերականի նյութում։

Բացի այդ, զայրացած ամբոխը Լաթաքիայում տապալել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի արձանը։