Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Գեղարքունիքի մարզի Գեղամավան  համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամները  միանում են Նիկոլ Փաշինյանի   հրաժարականի պահանջին: Այս մասին նշված է համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի և ավագանու անդամների ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հաշվի առնելով գործող կառավարության և իշխող քաղաքական ուժի ոչ ազգանպաստ  գործունեության հետևանքով երկրում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը,  վերջիններիս  կողմից երկիրը ճգնաժամից դուրս բերելու անկարողությունը,  Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի   հրաժարականի պահանջին»:

Դեկտեմբերի 11-ի տվյալներով՝ հրաժարականի պահանջ են ներկայացրել 8 մարզերի 32 համայնք և 205 բնակավայր: