Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է անցկացնում

Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է անցկացնում

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին իր աշխատասենյակում հյուրընկալել է մի խումբ հակառուս գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Հանդիպմանը շտապող ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողներին փոխանցել է, որ քաղաքացիական նախաձեռնություն է՝ ՀԱՊԿ-ից դուրս եւ իրենք են հանդիպում խնդրել պաշտպանության հանձնաժողովի նախագահից ու մերժում չեն ստացել։

Փակ քննարկմանը մասնակցում են «Հանուն Հանրապետության․ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք։

Նշենք, որ հանձնաժողովի անդամներից շատերը տեղյակ չեն Քոչարյանի նախաձեռնության մասին եւ մինչ քննարկման մասին ճշտումներ էինք անում, մի քանիսը խոստովանեցին այդ մասին։