Ռազմիկ Աբրահամյանի հետ համագործակցում եք. լարված վիճակ Աջափնյակի ԶԱԳՍ-ում (տեսանյութ)

Ռազմիկ Աբրահամյանի հետ համագործակցում եք. լարված վիճակ Աջափնյակի ԶԱԳՍ-ում (տեսանյութ)

«Հայոց մայրեր» ՀԿ-ի մի քանի կանայք եկել են Աջափնյակի ԶԱԳՍ՝ պետից բացատրություն պահանջելու իրենց երեխաների գրանցման վերաբերյալ։

Նրանցից մեկը նշում է, որ պետ Անահիտ Ղուկասյանը փոխել է երեխաներից մեկի հոր անունը, համագործակցել է Ռազմիկ Աբրահամյանի հետ։

2010 թվականին երեխային կորցրած հայրը նաեւ այստեղ էր, պահանջում էր ցույց տալ երեխայի տվյալները, սակայն Ղուկասյանը հրաժարվում էր՝ նշելով, որ պետք է երեխայի մայրը գա։ Ծնողը պնդում է՝ Ռազմիկ Աբրահամյանն իրեն ասել է, թե մեռելալին երեխա է, միչդեռ Ղուկասյանն ասել է, թե երեխան մի քանի ժամ է ապրել, նոր է մահացել։

Ղուկասյանը դուրս հանեց ծնողներին՝ այդպես էլ տվյալները չհրապարակելով։

Մանրամասները՝ տեսանյութում։