Արագած Ախոյանի խափանման միջոցը փոխվել է
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով և համակցված գրավ՝ երկու միլիոն ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում է նրա փաստաբանը՝ Գոռ Վարդանյանը։
«Հ.Գ. Շնորհակալ ենք Դատարանից՝ Դատավոր՝ Հովհաննես Ավագյանից, օբյեկտիվ որոշում կայացնելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել էր՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել Ախոյանին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի վարույթում է։
Կարծիքներ