Ռուս-ուկրաինական բանակցությունները հետաձգել են. թուրքերի կամքն է

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հետաձգվել են մինչև օրվա երկրորդ կեսը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ սա արվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ Զախարովան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցությունների և «պատրաստ է լուրջ աշխատանքի», գրում է «Ինտերֆաքսը»։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցությունների նպատակն է «վերացնել հակամարտության արմատական պատճառները և շարժվել դեպի պատմական հեռանկարում երկարատև, կայուն խաղաղության հաստատում»։
Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին քննադատել է Ռուսաստանի նախագահին Անթալիայում, որտեղ նա մասնակցում է ՆԱՏՕ-ի բանակցություններին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ միասին։
Նրա խոսքերը մեջբերել է BBC News-ը. «Մենք եկել ենք մեկ ուղերձով՝ աջակցել Ուկրաինային և ապահովել արդար և երկարատև խաղաղություն: Նախագահ Զելենսկին նույնպես ցուցադրում է նման խաղաղության պատրաստակամություն... Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես են ընթանում այս բանակցությունները՝ ուշադրություն դարձնելով ցածր մակարդակի ռուս պաշտոնյաներին, որոնք գալիս են ներկայացնելու ռուսական կողմը»:
Պուտինին քննադատել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան, ով նույնպես գտնվում է Անթալիայում, հաղորդում է Sky News-ը։ Նա ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցելու համար ցածր մակարդակի պատվիրակություն ուղարկելը «նման էր դեմքին ապտակի»։
Կարծիքներ