Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ մենք երեկ գրել էինք, որ այսօր պետք է համալրվեն ԱԱԾ տնօրենի տեղակալի երկու թափուր հաստիքները։ ԱԱԾ տնօրենի երկրորդ տեղակալի պաշտոնում նշանակված Միքայել Համբարձումյանը այս երկու տարիներին զբաղվել է բացառապես իշխանությունների քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով։ Նա ԱԱԾ կոռուպցիայի հակազդման եւ տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավարն է, իսկ վերջին շրջանում առհասարակ ջանք չի խնայել վարչապետի «սրտի տեղակալը» դառնալու համար։