«Նապոլին» մտադիր է 200 միլիոն եվրո հասույթ ստանալ՝ չորս մարզիկների վաճառքից

«Նապոլին» մտադիր է 200 միլիոն եվրո հասույթ ստանալ՝ չորս մարզիկների վաճառքից

Իտալական «Նապոլին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վերակառուցում իրականացնել, վաճառելով ակումբի լիդերներին։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ Ակումբի նախագահ Աուրելիո դե Լուրենտիսը կարծում է, որ ակումբի ներկայի ժամանակաշրջանը արդեն ավարտին է մոտեցել եւ ակումբը լուրջ վերակառուցումների կարիք ունի։ Վերջին այդ գործը մտադիր է վստահել Ջենարո Գատուզոյին, ինչի համար նրան նոր պայմանագիր է առաջարկվել։ Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, ըստ այդմ, վաճառքի կհանվեն Արկադիուշ Միլիկը, Ալլան Կալիդու Կուլիբալին եւ Ֆաուսի Գուլյաման։ Ակումբում կարծում են, որ այս մարզիկներն իրենց կարողությունների գագաթնակետն արդեն անցել են եւ հերթը նորերինն է։ Միայն Կալիդու Կուլիբալին կարող է ակումբին բերել իննսուն միլիոն եվրո։ Նրանով հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «ՊՍԺ»-ն եւ «Լիվերպուլը»։Ալանը եւս կարող է տեղափոխվել կամ «ՊՍԺ» կամ «Էվերտոն»։ Արկադիուշ Միլիկան էլ կարող է գնալ «Յուվենտուս», թեեւ նրանով հետաքրքրված են «Չելսին» եւ «Տոտենհեմը»։