Փաշինյանին հեռախոսով չի կարելի նկարել (տեսանյութ)

Փաշինյանին հեռախոսով չի կարելի նկարել (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների համար նոր սահմանափակումներ են մտցվել: Պարզվում է` լրագրողների համար նախատեսված օթյակից հեռախոսով չի կարելի նկարել նիստը: Իսկ այ պրոֆեսիոնալ տեսախցիկով կարելի է: Ինչպես հասկացանք` այս սահմանափակումը գործում է այն դեպքերում, երբ խորհրդարանում է լինում Նիկոլ Փաշինյանը: 

Քիչ առաջ, երբ հայտարարվեց ընդմիջում, մենք որոշեցինք հեռախոսով վերևից նկարել, թե ինչպես են պատգամավորները հերթ կանգնում, որ մոտենան Նիկոլ Փաշինյանին, շփվեն նրա հետ: Փաշինյանի անվտանգության աշխատակիցները նկատեցին, որ նկարում ենք ու խնդրեցին չնկարել: Ասացին` պրոֆեսիոնալ տեսախցիկով կարելի է, հեռախոսով` ոչ: Երբ հարցրինք` ինչո՞ւ, ի՞նչ տարբերությում, թե ինչով ենք նկարում, անվտանգության աշխատակիցը դժվարացավ պատասխանել. «Ճիշտն ասած` չեմ իմանում, թե ինչ տարբերություն»: Նա միայն նշեց, որ այսօր այդպիսի հրահանգ են ստացել, որ հեռախոսով չի կարելի նկարել: 

Մանրամասն՝ տեսանյութում