Գաղտնի բանակցություններ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի էմիսարների միջեւ․ գաղտնազերծում է Բաքուն՝ տալով անուններ

Գաղտնի բանակցություններ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի էմիսարների միջեւ․ գաղտնազերծում է Բաքուն՝ տալով անուններ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սուր քննադատության ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեղադրելով նրան «բանակցությունները խափանելու մեջ»։ Նա նաեւ սենսացիոն մանրամասներ հայտնեց իր եւ Փաշինյանի՝ հետկուլիսային խորհրդակցությունների մասին։ Ալիեւը ուղիղ տեքստով հայտարարեց, որ իշխանության գալով, Հայաստանի վարչապետը հուսադրող ազդակներ է սկսել ուղարկել ադրբեջանական կողմին։ Ինչ գաղտնի ուղերձներ է, ուրեմն, ուղարկել Փաշինյանը Ալիեւին։

Ըստ ադրբեջանական կողմի բացահայտումների, 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, մի քանի ամիս անց, ինչ իշխանության էր եկել Հայաստանում Նիկոլ Փաշինյանը՝ գունավոր հեղափոխության արդյունքում, նրա գլխավոր գաղափարակիցներից մեկը, ով հանդիսանում է նաեւ հեղափոխության լոկոմոտիվ «Քաղաքացիական պայմանագրի» համահիմնադիրներից մեկը՝ Արսեն Խառատյանը, դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին, առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ։ Այդ ժամանակ Արսեն Խառատյանն արդեն հասցրել էր հեռանալ Հայաստանի վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնից եւ հիմնավորվել էր Թբիլիսիում, որպես ՀԿ-ի ղեկավար, որը ֆինանսավորվում է «Սորոսի» հիմնադրամի կողմից։

Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատչայնը բացահայտ հայտարարել է, որ ներկայացնում է Փաշինյանին, ով հետաքրքրված է բանակցությունների նոր ֆորմատով եւ պատրաստ է լուրջ փոխզիջումների՝ կարգավորման նոր մոդելի հիմքի վրա։ Արսեն Խառատյանը Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել է, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը, որը ընդունվել էր 90-ականների վերջերին Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարության կողմից, ում իշխանությունից հեռացրել էր Ռոբերտ Քոչարյանը։ Համաձայն «Տարածքներ խաղաղության դիմաց» մոդելի, որը ներկայացվել էր Արսեն Խառատյանի կողմից, խոսքը առաջին փուլում Ղարաբաղին կից երեք շրջանների «դեօկուպացիայի» մասին էր։ Իսկ հետո արդեն, Սերժ Սարգսյանի կառավարության կողմից ընդունված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, եւս երկու շրջանի «հանձնում» կլիներ։

Փաշինյանը դիտարուկում էր ուղիղ բանակցությունների հնարավորությունը, առանց միջնորդների, հատկապես՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Արսեն Խառատյանը հավաստիացրել է, որ Փաշինյանը նույնպես համոզված է, որ հարկավոր է սահմանափակել ռեգիոնում Կրեմլի ազդեցությունը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությանը՝ բանակցային պրոցեսից օտարացնելու միջոցով, քանի որ Հայաստանի նոր կառավարության ռազմավարական խնդիրն էր թուլացնել Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա։ Ադրբեջանական կառավարության զարմանքն ու տարակուսանքն է հարուցել այն, որ Արսեն Խառատյանը առաջարկել է խախտել կոնդոմինիումը՝ բանակցություններ անցկացնել ապագայում արեւմտյան կառավարությունների աջակցությամբ։

Արսեն Խատառյանի խոսքերի համաձայն, Փաշինյանն ապագայի համար երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրման դիմաց եւս երկու շրջանի «դեոօկուպացիա»․ խոսքը մասնավորապես՝ Լաչինի եւ Քարվաճառի մասին է եղել։ Խառատյանն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների էմիսարների միջեւ գաղտնի առաջին հանդիպումն անցկացնել Թբիլիսիում։ Սակայն հաշվի առնելով, որ ռուսական հատուկ ծառայությունները չափազանց ակտիվ են Թբիլիսիում, քննարկումների արդյունքում պայմանավորվել են հանդիպումը անցկացնել չեզոք տարածքում՝ որեւէ եվրոպական երկրում։ Ամփոփելով, առաջին խորհդրակցությունները, Արսեն Խառատյանը ասել է, որ ստիպված է ապագա քայլերը համաձայնեցնել հենց Փաշինյանի հետ։ Անձամբ զեկուցելով Փաշինյանին ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունների մասին, նա ստացել է մանդատ՝ գաղտնի բանակցություններ վարել անձամբ Նիկոլ Փաշինյանի անունից։

Եվրոպական պետություններից մեկում Արսեն Խառատյանը ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի մտադրություն քրեական գործ հարուցել ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ։

Ըստ Խառատյանի, Հայաստանում նոր իշխանությունների երկու հիմնական հակառակորդների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ ասպարեզից հեռացնելուց հետո հիմնական խանգարողը մնում է Յուրի Խաչատուրովը։ Խառատյանը խնդրում է Ադրբեջանի ներկայացուցիչներին սպասել, քանի դեռ ինքը երկրում կարգ ու կանոն կհաստատի։ Արսեն Խառատյանը խոսել է այն մասին, որ մեծ է հավանականությունը, որ Փաշինյանի դեմ ահաբեկչություն կիրականացվի Ղարաբաղյան կլանի կողմից, որը պահպանել է իր ազդեցությունը ուժային ոլորտում եւ պետական ապարատում։ Ներքաղաքական խնդիրների կարգավորումից հետո, Փաշինյանը խոստացել է սկսել համընդգրկուն ուղիղ բանակցություններ։ Ադրբեջանական կողմը ուշադրությամբ ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հույս ունենալով, որ հայկական նոր քաղաքական գործիչների պլեադայի ողջամտության եւ պրագմատիզմի վրա։ Սակայն երկրորդ հանդիպումից հետո Արսեն Խառատյանը հայտարարում է, որ Յուրի Խաչատուրովի ձերբակալումը բարդացրել է հայ-ռուսական հարաբերությունները, ինչ հանգեցրել է Կրեմլի կողմից քաղաքկան ճնշման։ Հենց դրա համար, ըստ Արսեն Խառատյանի, ռուսական հատուկ ծառայությունները համացանցում հրապարակել են Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Նիկալ Փաշինյանը կասկածել է, որ ինֆորմացիայի արտահոսքը կազմակերպել է Արթուր Վանեցյանը։ Թեեւ զրույցների ժամանակ, Արսեն Խառատյանը ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների մոտ թեզ է առաջ քաշել, որ ռուսական հատուկ ծառայություններին ինֆորմացիան կարող էր փոխանցել Փաշինյանի շրջապատիվ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա։ Համենայն դեպս, գաղտնի բանակցությունների մասին տեղյակ են եղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Պնախարար Դավիթ Տոնոյանը։ Բաքուն այս բանակցությունների մասին չի իրազեկել ԵԱՀԿ ՄԽ-ին, համաձայն Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Խառատյանի հետ ունեցած պայմանավորվածության։

Էյնուլլա Ֆաթուլլաեւ Haqqin.az-ի խմբագիր