Նորվեգացի արքայազնին ձերբակալել են, ապա ազատ արձակել
Ձերբակալվել է Նորվեգիայի գահաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտի ավագ որդին՝ Մարիուս Բորգ Խեյբին։ Նա քսանյոթ տարեկան է։ Մեղադրվում է քսանամյա մի աղջկա վրա հարձակվելու մեջ։ Աղջիկը, ըստ տեղի լրատվամիջոցների հաղորդման, տուժել է թե ֆիզիկապես, եւ թե հոգեբանորեն։ Միջադեպից հետո աղջկան հոսպիտալացրել են։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։ Հայտնի է նաեւ, որ աղջկա եւ Մարիուս Բորգ Խեյբիի միջեւ որոշակի հարաբերություններ կան։
Թագաժառանգի որդուն ձերբակալումից հետո տարել են մեկուսարան, վերցրել արյան անալիզներ, պարզելու համար, թե արդյոք նրա արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութի հետքեր կան։ Երեսուն ժամ անց Խեյբիին ազատ են արձակել, իսկ միջադեպը չի արձանագրվել Օսլոյի ոստիկանության մատյաններում։ Ներկայումս Խեյբին գտնվում է Սկաուգումեում, որտեղ գահաժառանգ արքայազն Խոքոնի եւ գահաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտի նստավայրն է։ Այն գտնվում է մայրաքաղաք Օսլոյի մոտակայքում։ Լրագրողները նաեւ պարզել են, որ Խեյբին արդեն վարձել է փաստաբան, որն ուսումնասիրում է գործի մանրամասները։
Կարծիքներ