Աջափնյակի փոխթաղապետը դիմել է ոստիկանություն եւ պատմել, որ մի տղամարդ ձեռքերով հարվածել է իր դեմքին

Աջափնյակի փոխթաղապետը դիմել է ոստիկանություն եւ պատմել, որ մի տղամարդ ձեռքերով հարվածել է իր դեմքին

Երեւանում ծեծի են ենթարկել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին։ «Մեխ» մականունով հայտնի փոխթաղապետը դիմել է ոստիկանություն՝ իրեն ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ։

Ոստիկանությունից հաղորդման վերաբերյալ մեզ փոխանցեցին․

«Օգոստոսի 2-ին, ժամը 11.55-ին նշված անձը ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 09.00-ին Բաշինջաղյան փողոցի 159 շենքի դիմաց մի տղամարդ ձեռքերով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: Կատարողի ինքնությունը հայտնի է։Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»։

Նշենք, որ օրեր առաջ էլ քաղաքապետարանի ավագանու անդամ Արման Անտոնյանին էին դանակահարել իր իսկ սեփական տանը, նա ծանր վիճակում է, ենթարկվել է վիրահատության։