Բացահայտվել է կյանքի տեւողության երկարաձգման գլխավոր մեխանիզմը

Բացահայտվել է կյանքի տեւողության երկարաձգման գլխավոր մեխանիզմը

Ամերիկացի գիտնականները պարզել են այն մեխանիզմները, որոնք կարգավորում են մարդու կյանքի տեւողությունը ՌՆԹ-ի օգնությամբ։ Այս մասին հայտնում է EurekAlert!-ը։ Հետազոտությունների ընթացքում գիտնականները հետազոտել են ազատ ապրող Caenorhabditis elegans նեմատոդները, որոնք հարմար օբյեկտ են հանդիսանում ծերացման պրոցեսի ուսումնասիրման համար։ Պարզվել է, որ սննդի սահմանափակման արդյունքում այս օրգանիզմները սկսում են անցում կատարել գոյապահպանման ռեժիմի, որի ընթացքում ՌՆԹ-ն ենթարկվում է տարբեր մոդիֆիկացիաների։ Գիտնականները եզրակացրել են, որ սահմանափակ սնման պրոցեսը օգնում է օրգանիզմներին երկարացնել կյանքի տեւողությունը։