Մեր համերգը չեղարկում ենք. Hayat Project

Մեր համերգը չեղարկում ենք. Hayat Project

«Օգոստոսի 19-ի Yerevan Park -ում նախատեսվող մեր համերգը մենք չեղարկում ենք»,-տեղեկացնում է Hayat Project խումբը։

«Այս ողբերգությունը ևս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարևորի մասին:

Խորին ցավակցություններս բոլոր զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում վիրավորներին»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։