Ինչո՞ւ քաղաքապետը ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ չի նշանակում

Ինչո՞ւ քաղաքապետը ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ չի նշանակում

Տեւական ժամանակ է՝ ինչ Հրազդանի քաղաքապետը Սեւակ Միքայելյանը «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել: 
Քաղաքապետը Հրազդանի համայնքապետարանի «Մշակույթի կենտրոն» բյուջետային հիմնարկը լուծարել եւ ստեղծել 2 ՀՈԱԿ-ներ՝ «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ եւ «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ: «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի  տնօրենը նշակվել է Վահագն Մարգարյանը, իսկ գրադարանների աշխատակիցները մինչեւ օրս  անորոշ վիճակի մեջ են, չգիտեն կշարունակեն աշխատե՞լ այսուհետ, թե՞ կմնան անաշխատանք: Մեր տեղեկությաններով՝ վերջերս նրանք հանդիպել են քաղաքապետին, եւ հարց բարձրացրել, թե ի՞նչ է սպասվում իրենց,  արդյո՞ք կաշխատեն:  Քաղաքապետն պատասխանել, որ պետռեգիստրը չի աշխատում, դրանից էլ  դեռ չեն կարող ՀՈԱԿ-ը գրանցել: Իսկ իրենց աշխատանքի վերադառնալու հարցը կորոշի նոր ՀՈԱԿ-ի տնօրենը : 

Նշենք, որ ՀՈԱԿ-ի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է հենց քաղաքապետը, եւ  առանց քաղաքապետի  գիտությամբ ոչ ոք աշխատանքից չի ազատվում,  կամ  էլ՝  ընդունվում:   Խոսակցություններ կան, որ քաղաքապետը դեռ չի կողմնորոշվել, թե  ո՞ւմ կնշանակի  տնօրենի ժ/պ:  Քաղաքապետը մեր հեռախոսազանգերին  չպատասխանեց: 
  
Մամուլի քարտուղար  Արամայիս Պողոսյանից հետաքրքրվեցինք , թե երբ քաղաքապետը ՀՈԱԿ-ի տնօրեն կնշանակի եւ  ինչո՞ւ որոշեց 2 ՀՈԱԿ-ներ ստեղծել. 

«Տնօրեն դեռ չի նշանակվել: Իսկ թե ի՞նչ նպատակ ուներ ստեղծելու 2 ՀՈԱԿ-ներ,  Էդ հարցը  ավելի լավ կպատասախանի ստեղծողը՝  աշխատակազմը:  Իմ կարծիքով, նախկինում այդ ՀՈԱԿ-ը ձեւավորված էր, չեմ կարող ասել ինչ նպատակով: Իմաստ չունի թատրոնն ու գրադարանը միասին լինի: Մշակույթը պետք է առանձնացվի: Մեկը լինի,  ով մշակութային կյանքը կզարգացնի Հրազդանում,  գրադարաներն էլ ՝ մեկ այլ ստեղծագործական ուղղություն է, դրանով էլ կզբաղվի համապատասխան աշխատակիցը»: 
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետարանը հունվարի 23-ին Հրազդանի գործող 7 գրադարանների աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցումներ էր ուղարկել, եւ մարտի 23-ին ազատել աշխատանքից: