Ռուսներին փորձեցին հեռացնել խաղից․ադապտացիա են անում՝ Ադրբեջանը հասնելու է իր նպատակին՝ կլինի պատերազմով, թե առանց դրա

Ռուսներին փորձեցին հեռացնել խաղից․ադապտացիա են անում՝ Ադրբեջանը հասնելու է իր նպատակին՝ կլինի պատերազմով, թե առանց դրա

Վարչապետի վերջին երկու ասուլիսները, կարելի է ասել, նույն սցենարի մեջ էին։ Օրինակ՝ հունվարի ասուլիսին նա հայտարարում էր, թե ինքը ամեն ինչ անում է, որ խաղաղության դարաշրջան սկսի, բայց մենք չունենք վստահելի ռազմավարական դաշնակից, իսկ երկրորդ՝ վերջին ասուլիսին բացատրեց, թե ինքը ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելու գնով փորձեց Արևմուտքի հետ աշխատել, բայց ըստ էության բրյուսելյան ֆորմատն էլ արդյունք չի տալիս, որովհետև որևէ երաշխիքներ չկան, որ մենք իրոք կունենանք խաղաղություն։ Այս մասին քիչ առաջ  «Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը» թեմայով հրավիրված քննարկմանը իր ելույթում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Պարզ բան է, որ եթե որևէ մեկը երաշխավոր չի կանգնում, ապա փաստաթուղթը երկար կյանք ունենալ չի կարող։ Խաղից փորձեցին հանել ռուսներին, բայց որևէ մեկը նույն Արևմուտքից փաստորեն չի ուզում երաշխավոր լինել խաղաղության պայմանագրի դրույթներին։ Այս քննարկումը նվիրված է Հայաստանի անվտանգային համակարգին, իսկ ես կարծում եմ, որ վարչապետի վերջին ասուլիսը շատ լավ ցույց տվեց մեր անվտանգային համակարգի առհասարակ կենսունակությունը։ Այլ կերպ ասած՝ որևէ կենսունակություն էլ չկա ու հիմա փորձում են հասարակությանը ադապտացնել, թե այս կամ այն ձևով Ադրբեջանը փորձելու է հասնել իր նպատակին՝ եթե ոչ պայմանագրով, ապա արցախյան 44-օրյա պատերազմի պես մի այլ պատերազմի գնով»,- հավելեց նա։