Ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը. Սեյրան Օհանյան

Ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ավագ որդիս՝ Արթուրը, բոլորեց իր ծննդյան 35-ամյակը։

Շնորհավո՛ր հոբելյանական տարեդարձդ, որդի՛ս։

Այս տարին քո ընտանիքի համար նշանավորվեց երկու կարևոր, գեղեցիկ իրադարձությամբ․ որդիդ՝ փոքրիկ Սեյրանը, առաջին անգամ դպրոց գնաց, իսկ դու արդեն կրում ես գնդապետի ուսադիրներ։

Հպարտանում եմ մեր բանակի ողջ սպայական կազմով, որի շարքերում կանգնած ես նաև դու։

Այսօր քեզ և քո ընկերներին է վստահված Արցախի խաղաղությունն ու պաշտպանությունը։

Բարի՛ ծառայություն»: