Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է երկու իրանցի վարորդի

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի անցակետում ձերբակալել է երկու իրանցի վարորդի

Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Տեղեկությունները հայտնում են տելեգրամյան ալիքները։ 

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։

Ոստիկանությունը նրանց հետ իրականացնում է բացատրական աշխատանքներ և պահանջում է տուգանք վճարել։

Վարորդներին հաջողվել է հեռախոսով հայտնել, որ նրանք ձերբակալված են, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է։

Տեղկության մասին մանրամասներ փորձեցինք ստանալ Գորիսի փոխքաղաքապետից։ Վերջինս հայտնեց, որ նման տեղեկություն չունի։

Աղբյուր` Փաստինֆո