Ով է փոխարինելու Արթուր Ղազինյանին

Ով է փոխարինելու Արթուր Ղազինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Նրա լիազորությունները կդադարեցվեն հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանն է, որը դեռ որոշում չունի մանդատը վերցնելու մասին։

«Հրապարակի» հետ զրույցում Արգիշտի Գևորգյանը նշեց․

«Դեռ որոշում չունեմ, կվերցնեմ մանդատը, թե ոչ, ժամանակ կա, կմտածեմ»։

Մեր այն հարցին՝ եթե որոշում լինի մանդատը վերցնի, ի՞նչ կանի, կբոյկոտի արդյո՞ք նիստերը, Արգիշտի Գևորգյանը ասաց,որ կշարժվի դաշինքի և Դաշնակցության որոշումների շրջանակում։

Արգիշտի Գևորգյանը ծնվել է 1992 թվականի մարտի 3-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժինը, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:

2014 թ.-ից աշխատում է «Խարբերտ ՇԻՆ» ՍՊԸ-ում որպես անվտանգության ճարտարագետ, իսկ

2016 թ.-ից որպես գլխավոր ճարտարագետ: 2020-ից հիմնադրել է «ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն և հանդիսանում է ընկերության տնօրենը:

Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանական Բանակում: Պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով: Հանդիսանում է ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ: ՀՅԴ վաշտերի կազմում մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին: