Սոֆյա Հովսեփյանը կանխեց քաղաքացու ինքնասպանության փորձը

Սոֆյա Հովսեփյանը կանխեց քաղաքացու ինքնասպանության փորձը

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մանկատան սանը, որն, իր իսկ խոսքերով՝ հայտնվել է փողոցում, այս  գտնվում է Հաղթանակ կամրջի այն կողմում և ցանկանում է ցած նետել իրեն կամրջից։ Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ իրեն խաբել են, ասելով, որ բնակարան կտրամադրեն։ Ըստ նրա՝ նրան խաբել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Դեպքի վայր ժամանեց ԱԺ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Պատգամավորը խոսեց Ռազմիկ Պետրոսյանի հետ,նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ երկուշաբթի օրն այդ հարցով կզբաղվեն։