ԱԺ-ում դիպուկահարներ են, նայում են դեպի Բաղրամյան

ԱԺ-ում դիպուկահարներ են, նայում են դեպի Բաղրամյան

Րոպեներ անց Բաղրամյանում մեկնարկելու է ՀՓՇ հրավիրած հերթական հանրահավաքը։ Մենք ֆիքսեցինք ԱԺ շենքում ծառայություն իրականացնող դիպուկահարներին, որոնք նայում են ուղիղ Բաղրամյան պողոտա՝ դեպի հանրահավաքի մասնակիցներ և ընդդիմության բեմահարթակ։

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր՝ չի պատրաստվում ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, սակայն նաեւ կոնկրետ այդ հարցով չի դիմելու Սահմանադրական դատարան:

Այսօր նաեւ ՀՓՇ պատվիրակությունը՝ Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպել են նախագահին, նրան հորդորել, որպեսզի նա ամեն դեպքում դիմի ՍԴ։
Նախագահը ասել է, որ իրենց հորդորը ի գիտություն է ընդունում, որոշման մասին այսօր տեղյակ կպահի։

«Միասին թույլ չտանք, որ դավաճանն ու նրան սպասարկողները վերջնականապես կործանեն մեր երկրի ապագան։

Այստեղ է որոշվում մեր արժանապատվության, մեր հետագա ընթացքի հարցը: Այստեղ է որոշվում մեր Հայրենիքի ճակատագիրը: Սա մեր պայքարի առաջնագիծն է: Տե՛ր կանգնենք դրան»,- նշվում է քիչ առաջ ՀՓՇ տարածած հաղորդագրության մեջ։