Մահացել է բռնցքամարտի աշխարհի լեգենդար չեմպիոնը 

Մահացել է բռնցքամարտի աշխարհի լեգենդար չեմպիոնը 

76 տարեկանում մահացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ջորջ Ֆորմենը։ Լեգենդար բռնցքամարտիկի ընտանիքը հրաժեշտի գրառում է հրապարակել սոցցանցերում։

«Մեր սրտերը կոտրված են: Խորը վշտով հայտնում ենք մեր սիրելի Ջորջ Էդվարդ Ֆորմենի մահվան մասին, ով կյանքից հեռացավ 2025 թվականի մարտի 21-ին, սիրելիների շրջապատում: Մենք գնահատում ենք ձեր ուղարկած սերն ու աղոթքները»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆորմենը 1968 թվականի օլիմպիական չեմպիոն է և պրոֆեսիոնալ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն WBC, WBA և IBF վարկածներով։ Ընդհանուր առմամբ, Ֆորմենը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 81 մենամարտ՝ հաղթելով 76-ում (68 նոկաուտով) և պարտվելով 5-ում: 

Սպորտից ժամանակավոր թոշակի անցնելուց հետո նա վերադարձավ բռնցքամարտ 1987 թվականին և կրկին նվաճեց տիտղոսը 1994 թվականին 45 տարեկան հասակում, ինչը նրան դարձրեց պատմության ամենատարեց չեմպիոնը ծանր քաշային կարգում։