Կառավարության նիստը վարում է Մհեր Գրիգորյանը

Կառավարության նիստը վարում է Մհեր Գրիգորյանը

Մեկնարկել է գործադիրի հերթական նիստը: Քանի որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չեխիա, նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա նիստը սկսեց անմիջապես օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանն անցնելով` ի տարբերություն Փաշինյանի, որը սովորաբար երկար-բարակ նախաբանով, շուլուխներով ու էական նշանակություն չունեցող հարցերի անդրադառնալով էր սկսում նիստը: