Իսրայելն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները․ կպարզեցվի զենքի ձեռքբերման կարգը

Իսրայելի կառավարությունը կուժեղացնի ծայրահեղականության դեմ պայքարի միջոցառումները Երուսաղեմում ահաբեկչական հարձակումների ալիքից հետո, գրում է Կոմերսանտ-ը։
Մասնավորապես, օրինապաշտ քաղաքացիների համար կպարզեցվի զենք ձեռք բերելու կարգը։
Այս մասին ասված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի՝ անվտանգության հարցերով կառավարության նիստի արդյունքներով հայտարարության մեջ։
Բացի այդ, Իսրայելի կառավարությունը մտադիր է ուժեղացնել բանակն ու ոստիկանությունը, ընդլայնել ձերբակալությունների ու անօրինական զենքի առգրավման գործողությունների քաղաքականությունը։
Կարծիքներ