Ինչու էին փակել «հյուսիս-հարավ» ճանապարհը

Ինչու էին փակել «հյուսիս-հարավ» ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 23-ին, «հյուսիս-հարավ» ավտոմայրուղու՝ Դավթաշենի հատվածում, մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը, պահանջելով պետական մարմիններին ուշադրություն դարձնել գյուղում ստեղծված խնդրին:
«Հյուսիս-հարավ»-ի կառուցման հետևանքով դժվարացել է գյուղի տեղաշարժը, դեպի Դավթաշեն, Վերին և ներքին Սասնաշեն և Կաթնաղբյուր բնակավայրերի մուտքը երկարել է 5կմ -ով, քանի որ ճանապարհը, որով երթևեկում էր գյուղի բնակչությունը, այժմ վերափոխվել է` ստեղծելով մի շարք բարդություններ:

Ակցիայի մասնակիցներից մեկը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները կամուրջ կառուցեն:

«Մենք դիմել ենք տարբեր տեղեր, բայց չեն ցանկանում մեզ ընդառաջել, դրա համար էլ էս քայլին ենք գնացել»,-հավելեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանության աշխատակիցները, որոշ ժամանակ անց,  ուժի կիրառմամբ բացեցին ճանապարհը: