Ես կարծում եմ, որ գտնվում եմ վերջնագծին մոտ. Բրեդ Փիթ

Ես կարծում եմ, որ գտնվում եմ վերջնագծին մոտ. Բրեդ Փիթ

Օսկարակիր սուպերաստղ Բրեդ Փիթը խոսել է այն մասին, որ շուտով եզրափակելու է իր կինոկարիերան։

«Ես կարծում եմ, որ գտնվում եմ վերջնագծին մոտ»,- ասել է 58-ամյա դերասանը։ «Սա վերջին կիսամյակն է կամ եռամսյակը։ Ինչ է լինելու»,- ասել է Փիթը։ Նա հավելել է, որ ակնթարթային կերպով չի ավարտելու իր կինոկարիերան։ Նա կհայտնվի էկրաններին «Փամփուշտ գնացք» բլոկբաստերում, որի ռեժիսորը Դեւիդ Լեյթչն է։ Ժապավենը նկարահանվում է Sony-ի կողմից։ Այն էկրան կբարձրանա այս տարվա օգոստոսին։ Այնտեղ Փիթը մարմնավորում է մարդասպանի։