Ուկրաինան՝ կապիտուլյացիայի նախաշեմի՞ն. Թրամփի վարչակազմը ճնշում է

Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմաններ է սահմանել Ուկրաինայի համար՝ հակամարտությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ճանաչել բռնակցված Ղրիմը որպես ռուսական և հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալուց:
Այս մասին հայտնել են արևմտյան պաշտոնյաները՝ հղում կատարելով ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ Կիևին ներկայացված գաղտնի փաստաթղթին: Նրանց խոսքերը մեջբերում է The Wall Street Journal-ը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ փաստաթուղթը պարունակում է «քննարկման հնարավոր տարբերակների ցանկ, այլ ոչ թե վերջնագիր»։
Կիևի պատասխանը սպասվում է շաբաթավերջին՝ Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպմանը։
Պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնի առաջարկները չեն ենթադրում ռուսական վերահսկողության օրինականացում Ուկրաինայի արևելյան չորս շրջանների նկատմամբ, թեև դրանք չեն պահանջում այնտեղից ռուսական զորքերի դուրսբերում։
Բացի այդ, ինչպես շեշտում են աղբյուրները, ԱՄՆ-ն մտադիր չէ սահմանափակել Կիևին ռազմական աջակցությունը կամ արգելափակել Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայումը։
Կարծիքներ