Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել

Նիկոլ  Փաշինյանը դեռ չի հասկացել

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն իր էջում նոր գրառում է արել։
Գրառումից պարզ է դառնում, որ նա 2․5 տարի Ղարաբաղի խնդրի լուծմանը ձեռնամուխ չի եղել, քայլ չի արել՝ քաջության, համարձակունթան (ինքը սրան «դուխ» է ասում) բացակայության պատճառով։ Ասում է՝ եթե ասեի՝ պետք է զիջումների գնանք կասեին «Նիկոլ-դավաճան»։
Ասում է՝ պատրաստվել ենք պատերազմի, բայց պարզվել է՝ վատ ենք պատրաստվել։
Վերջում էլ՝ միասնականության կոչ է անում։
Նա, իհարկե, չի գրել, թե ինչպես էր իր ռազմաշունչ ելույթներով ու բանակցությունները մերժելով մոտեցնում պատերազմը։
Չի գրել, որ պատերազմի արդյունքում, որին ինքը պատրաստվում էր, տարածքային կորուստներ, կոտրված ողնաշար, 5000 զոհված երիտասարդ ունենք։
Իսկ որ ամենակարեւորն է, նա դեռ չի հասկացել (հուսանք՝ մի օր կհասկանա), որ իր ունեցած վստահության պաշարով օժտված իշխանավորը պետք է քաջություն ու խոհեմություն դրսեւորեր՝ թեկուզ քննադատվելու գնով, թեկուզ թիրախավորվելու գնով գնար խնդրի լուծմանը, խուսափեր պատերազմից, գնար պատերազմի բացառման ճանապարհով։ Ոչ թե «պատրաստվեր» մի պատերազմի, որի ելքը կանխորոշված էր։
Չի գրում, որ իրերի իրական դրությունը ճիշտ հաշվարկել չի կարողացել»։