Փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր

Փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարը միամտաբար հայտնեց իրականությունը:

ԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:

Այս պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում...

Հ.Գ. ԲԿ ղեկավարի կողմից սխալմամբ ճշմարտություն ասելը փորձեց շեղել Փաշինյանը, շատ անհամոզիչ կերպով փորձելով համոզել, թե իբր Դավիդյանցը շփոթեց: Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը».