Սկսել են մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութ

Սկսել են մշակել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ նախատեսված պատվաստանյութ

Ամերիկյան կենսադեղագործական Pfizer ընկերությունը սկսել է մշակել նոր պատվաստանյութ՝ նախատեսված կորոնավիրուսային հիվանդության նորահայտ «օմիկրոն» շտամմի դեմ։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Ալբերտ Բուրլան։ Նշվում է, որ դեղամիջոցը կարող է ստեղծվել ոչ պակաս, քան հարյուր օրվա ընթացքում։

Բուրլան նշել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի նվազ արդյունավետ լինել «օմիկրոն»-շտամի դեմ։ Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելն էլ CNBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ «օմիկրոն»-շտամմի դեմ նախատեսված պատվաստանյութի ստեղծման համար կպահանջվեն ամիսներ։ Միայն երկու շաբաթ հարկ կլինի, որպեսզի որոշվի, թե վիրուսի նոր տարբերակը որքանով է ազդել այս պահին գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետության վրա։