Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա

Ryanair-ը 2020 թվականից թռիչքներ կիրականացնի Հայաստանից Եվրոպա

Իռլանդական Ryanair լոուքոսթերը 2020-ի հունվարից Երևանից դեպի Հռոմ և Միլան, իսկ ամռանը՝ Բեռլին, և Գյումրիից՝ Մյունխեն թռիչքներ կսկսի։ Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն։

 Այս մասին հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ օ’Բրայանը։

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք նոր ուղղությունների մասին՝ Հռոմ, Միլան, որոնք Երևանից սկսվելու են հունվարին, իսկ ամռանից՝ Բեռլին, և առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից՝ Մյունխեն, որը նույնպես կլինի հաջորդ ամռանը», – ասել է նա:

«Կարծում ենք որ այն 130,000 ուղևորները, որոնց կփոխադրենք, կնպաստեն նաև օդանավակայանում աշխատատեղերի ավելացմանը: Եթե համեմատելու լինեք մեր սակագները բարձրարժեք ավիաընկերությունների հետ, ապա այս ուղևորները 20 միլիոն եվրոյի խնայողություն կանեն», – նշել է նա: