Ոստիկանությունը ներխուժել է «Լիդիան»-ի տարածք առանց վերջինիս հետ համաձայնեցնելու
Ամուլսարի հանքի տարածքում «Լիդիան Արմենիային» պատկանող վագոն-տնակները տեղափոխվել են կազմակրեպության տարածքի ավելի խորը հատված, իսկ ցուցարարների տնակները հեռացվել են «Լիդիանի» տարածքից։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը՝ հավելելով, որ ցուցարարներին պատկանող մեկ վրան մնացել է «Լիդիանի» տարածքում․
«Այն շարժական տնակները, որոնք պատկանում են «Լիդիան Արմենիային» տեղադրված են «Լիդիանի» տարածքում, այն ժամանակ էլ էին տեղադրված «Լիդիանի» տարածքում, ինչը որևէ պաշտոնատար անձի կողմից կամ իրավասու ատյանի կողմից չի վիճարկվել, այսինքն՝ դա ընդունվել է, ուղղակի համայնքապետարանի որոշմամաբ, որը մենք տվյալ դեպքում չենք համարում օրինական, դրանք տեղափոխվել են մեր տարածքի ավելի խորը հատված։ Իսկ ինչ վերաբերում է իրենց ցուցարար անվանող անձանց տնակներին, ապա դրանք ընդհանրապես տեղափոխվել են տարածքից , սակայն, այդուհանդերձ, այս պահին «Լիդիանի» տարածք հանդիսացող մեկ հատվածում տեղադրված է իրենց վրանը, որը ևս ապօրինի է, քանի որ «,Լիդիանի» տարածքում է, դա ևս համարվում է ներխուժում, ինչի հետ կապված այսօր առավոտյան արդեն իսկ «Լիդիանի» համապատասխան աշխատակցի կողմից ներկայացվել է հաղորդում։ Նաև ունենք միջադեպ, երբ խոչնդոտվել է սնունդ մատակարարող մեքենայի մուտքը «Լիդիանի» տարածք այս հանգստյան օրերին։ Փաստորեն այնտեղ աշխատող անձանց գործունեությունը մեր համոզմամբ ինքնիրավչություն իրականացնող անձանց կողմից արգելվել է, այդ մարդիկ, կարելի է ասել, մնացել են սոված»,- ասաց Նասիբյանը։
Նա նաև նշեց, որ հանքի տարածքում աշխատում են գույքագրում իրականացնող հանձնախմբի անդամները, որոնց մուտքը ևս խոչնդոտվել է․
«Այնտեղ գտնվում են գույքագրում իրականացնող հանձնախմբի անդամները, այնտեղ ժամանակ առ ժամանակ գտնվում են մաքրությամբ զբաղվող, ինչպես նաև մանր վերանորոգման աշխատանքների մեջ ներգրավված աշխատողները։ Իրենց մուտքը ևս խոչնդոտվում է, ամեն պահի դա կարող է տեղի ունենալ, և տեղի է ունենում, սակայն վերջին 1-2 օրվա ընթացքում նման միջադեպ տեղի չի ունեցել»։
Նասիբյանին հարցրինք նաև, թե ի վերջո ինչպե՞ս է ստացվել, որ ցուցարարների տնակները դուրս են բերեվել «Լիդիանի» տարածքից, ոստիկանությունը օգնե՞լ է․
«Ոստիկանություն մենք բազմիցս դիմել ենք՝ ներխուժումը վերացնելու պահանջով, սակայն որևէ անգամ դրա ցանկալի արդյունքը չենք ստացել՝ այդ թվում նաև դատական կարգով մեր պահանջը բավարարվելու արդյունքում։ Այդ ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ «Լիդիան Արմենիան» Քաղաքացիական օրեսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով ինքն է ձեռնամուխ եղել իր տարածքում ներխուժման վերացմանը, ինչի արդյունքում այդ տնակները հայտնվել են ճանապարհի դիմացի հատվածում՝ նախկին տեղակայված դիրքից հակադիր հատվածում, իսկ նախկին տեղում տեղադրված են եղել «Լիդիանի» տնակները, դրան որպես պատասխան համայնքապետարանի հայտարարությամբ իրենց կողմից, սակայն այդուհանդերձ մենք արդեն իսկ հայտնել ենք, որ ակնհայտորեն երևում է տարբեր ԶԼՄ-ների տարածած տեսանյութերից, որ դա իրականացվել է ոչ թե համայնքի կողմից, այլ իրականացվել է համայնքի և ոստիկանության համատեղ ուժերով։ Ոստիկանությունը ներխուժել է «Լիդիան»-ի տարածք առանց վերջինիս հետ համաձայնեցնելու»։
Կարծիքներ